Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ՀՀ-ն գնում է դեպի իր ինքնիշխանություն, որն անվիճարկելի է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն գնում է դեպի իր ինքնիշխանություն, որն անվիճարկելի է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը համաձայն չէ, որ իր փոխարեն որոշում կայացնեն ուրիշները, և այս առումով Հայաստանի Հանրապետությունը գնում է դեպի իր ինքնիշխանություն՝ մի տեղ, որի իրավունքը ոչ ոք չի կարող վիճարկել:

«Արմենպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 7-ի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռուսաստանից հեռանալու, Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ հարցը:

«Այդ ինքնիշխանությունն արձանագրելուց հետո մենք մեր ինքնիշխանության շրջանակներում կորոշենք՝ ում հետ, ինչ հարաբերություններ ունենանք։ Այդ հարաբերությունների կառուցման համատեքստում ենք մենք կայացնում որոշումներ»,-ընդգծեց վարչապետը:

Նրա խոսքով՝ իրական Հայաստանի տեսլականն այն մասին է, որ հայ ժողովուրդը դադարեցնում է քաղաքական, միջազգային կամ աշխարհաքաղաքական գաղթի գործընթացը և տնավորվում՝ որպես ինքնիշխան պետություն:

«Եվ մենք բոլորի հետ պետք է ունենանք հարաբերություններ․ մեր հարաբերությունների հիմքը պետք է լինի մեր ինքնիշխանությունը»,-հավելեց Փաշինյանը՝ շեշտելով, որ հայ ժողովուրդը գտել է իր տեղը և գնալու տեղ այլևս չունի:

Նա համոզմունք հայտնեց, որ շատ տարօրինակ և ինչ -որ չափով ոչ հարգալից մոտեցում է, երբ զարմանում են և նույնիսկ վրդովվում են, որ Հայաստանը Եվրոպական Միության հետ հարաբերությունները զարգացնում և խորացնում է:

«Իսկ ինչու չպետք է խորացնի: Մեզ որևէ մեկը հարցնո՞ւմ է, երբ այն ուղղություններով, որտեղ մենք կարող ենք խնդիր տեսնել, խորացնում է հարաբերությունները, ինչը՝ մեր ընկալմամբ, տեղի է ունենում մեր շահերի հաշվին: Երբ հարցնում ենք ինչո՞ւ, պատասխանում են՝ «մենք ինքնիշխան պետություն ենք»: Մենք էլ ենք ինքնիշխան պետություն: Մենք պատրաստ ենք խորհրդակցել, քննարկել, երկխոսել, բայց թույլտվություն ստանալու ռեժիմ չկա, որովհետև մենք ինքնիշխան պետություն ենք»,-ասաց Փաշինյանը՝ ինքնիշխանության տեսանկյունից կարևորելով հարաբերությունների կառուցումը բոլորի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]